Երեվանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ կապակցությամբ Երևան են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
 
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել մասնակիցները:
 
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ երիտասարդ վարպետները. Հայրիկ Նազարյան (49 կգ, Գավառ), Հենրիկ Մոքոյան (52 կգ, Երևան ), Տարոն Սողոմոնյան (56 կգ, Զովունի), Արման Դարչինյան (60 կգ, Վանաձոր), Գոռ Երիցյան (64 կգ, Երևան), Յուրա Միքայելյան (69 կգ, Գյումրի), Արտավազդ Հարոյան (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունով (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյան (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյան (+ 91 կգ, Էջմիածին):
 
Մրցաշարի կազմակերպիչների թվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը: 




Լրահոս