Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նշենք, որ նա անընդհատ տեղից ելույթներ էր ունենում, հարցեր տալիս, ինչը զայրացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Վերջինս Զախարյանին կոչ արեց քաղաքական ելույթներ չունենալ:
Նրա խոսքով, այնպիսի իրավական ակտ չկա, համաձայն որի պետք է լինեն չափորոշիչներ, թե ինչպես պետք է խոսել և հավելեց, թե քաղաքական գործիչ է ու այդ տեսանկյունից ելնելով է կառուցում իր խոսքը:
Նա նշեց, թե Հայաստանում առկա է ահավոր սոցիալական իրավիճակ, սոցիալական ճգնաժամ և կոչ արեց միայն լավ մտածելուց հետո որոշում կայացնել: Նա առաջարկեց կասեցնել այսօրվա քվեարկությունը և ընդգծեց, որ եթե 17 դրամ թանկացումն անհիմն է, ապա 6.93 դրամը ևս վերանայման տեղ կունենա:
Հավելենք, որ այսօր քվեարկություն չկազմակերպելու կոչ արեց նաև ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու նրա հետ եկած ՀԿ-ների ներկայացուցիչները: