
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել են և ներկայացրել չարենցյան ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։
Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններով են կիսվել և ասմունքել նաև չարենցագետներ և գրականագետներ։ Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն-թանգարան։