
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ շարունակվում է բողոքի ակցիան հոսանքի սակագնի թանկացման դեմ: Ակցիայի մասնակիցների մոտ է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Բիբինի արհամարհական մոտեցումն անհասկանալի է: «Պարզ է, որ հանձնաժողովը բացահայտել է բաներ, որոնք ապացուցում են, որ անարդունավետ կառավարում է տեղի ունեցել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն որևէ իրավական լծակ չունի Բիբինին պարտադրելու ներկայանալ հանձնաժողովի նիստին. «Մեծ հաշվով նա մոնոպոլ ընկերության ղեկավար է ներկայացրել է հայտ, իսկ մնացածն արդեն մեր գործն է: Բայց Բիբինը պարտավոր էր հարգել առնազն իր սպառողներին, մամուլով են իրար հետ խոսում, ճիշտ չէ: Ինքն էլ գիտի որ համապատասխան փաստարկներ չկան»:
Պատամավորը չբացառեց, որ այս ամենում քրեական տարրեր կան: