Քիչ առաջ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը մոտեցավ բողոքի ակցիա իրականացնողներին: Նշենք, որ հավաքվածները պահանջում են մտնել հանձնաժողով:
Աշխատակազմի ղեկավարը հավաքվածներին հայտնեց, որ բոլոր առաջարկները կներկայացնի նիստում, քանի որ այսքան մարդ անհնար է տեղավորել դահլիճում:
Քիչ առաջ հավաքվածներից մեկը մտավ հանձնաժողով: Ակցիայի մասնակցիները շարունակում են ձվեր նետել շենքի ուղղությամբ:
Լրացված (13.05). քիչ առաջ քննարկումներին մասնակցելու նպատակով նիստերի դահլիճ եկավ ակցիայի մասնակիցներից Վահագն Մատինյանը: Նա հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից թույլտվություն խնդրեց ելույթ ունենալու համար: