
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է Համբուրգի “Արևելյան” ռեստորանում: Կլիչկո եղբայրների մենեջեր Բրենդ Բենտեն հայտարարել է, որ գործնական ընթրիքից հետո իրենք ստիպված են եղել դիմել բժիշկների օգնությանը: Բենտեի խոսքով` իրենք կերել են հավի ճտի մսով աղցան: Բարձրացված աղմուկից հետո ռեստորանի անձնակազմը նեղողություն է խնդրել կատարվածի համար: