
Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով նիստերի դահլիճ եկավ ակցիայի մասնակիցներից Վահագն Մատինյանը:
Նա նշեց, որ ամեն դեպքում այս սակագինը ընդհանրապես արդարացված չէ: «Ցանկացած հարցի հնչել են գեղեցիկ և հիմնավորված պատասխաններ: Սակայն մենք չհասկացանք, թե ինչու այս տարի ամբողջը միասին էլի թանկանում է, եթե նախորդ տարիներ վճարումներ արվել են:
Ինչ են խնդրում ակցիայի մասնակիցները, խնդրում են հետաձգել այսօրվա քվեարկությունը: Դա է մեր առաջարկությունը, որպեսզի հետաձգվի և գիտենք, որ Բիբինը չի եկել, որն էլ անհարգալից վերաբերմունք է», – հավելեց նա:
Ինչպես հայտնել էինք, դրսում հավաքված քաղաքացիները ձվեր են նետում շենքի ուղղությամբ և բախվում իրավապահների հետ: