
Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախուստի դիմած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է վրաց-ադրբեջանական սահմանին՝ Կարմիր կամրջի մոտ: Այս մասին հայտնում է «Грузия-Онлайн»-ը՝ հղում կատարելով կենդանաբանական այգու մամլո ծառայությանը:
«15 րոպե առաջ մեզ զանգահարել են ու հայտնել, որ Կարմիր կամրջի մոտ պինգվին է լողում: Նա ողջ է: Խումբ է գնացել նշված վայրը, որը կենդանուն Թբիլիսի կտեղափոխի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, աֆրիկյան պինգվինին Վրաստանի կենդանաբանական այգուն է նվիրել Մեծ Բրիտանիայի Living Coasts կենդանաբանական այգու ադմինիստրացիան: