
Բաշկիրիայի 27-ամյա բնակչուհին վառել է հարևանի տունը, որտեղ գտնվել են նրա 2 երեխաները,-գրում է Lifenews-ը: Հանցագործը նեղացել էր հարևանուհուց սովորական մի վեճի պատճառով եւ որոշել էր վրեժ լուծել: Դեպքից 3 օր առաջ նա կրկին փորձել էր այրել տունը, բայց հարևանները նկատել և հանգցրել էին կրակը: Սակայն այս անգամ հանցագործը գործել է գիշերը, երբ բոլորը քնած են եղել: Մայրը դուրս է վազել՝ փորձելով հանգցնել կրակը, իսկ երեխաները մնացել են տանը՝ քնած: Նրանց փրկել չի հաջողվել: