
Ինչպես արդեն հայտնել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Մինչ այդ Ռոբերտ Նազարյանը ընթերցեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` իրենց ուղարկված նամակից հատված, որից պարզ է դառնում, որ վերջինս սպառնում է հանձնաժողովին: Ընթերցումից հետո Նազարյանը նշեց.
«Ունենք այն, ինչ ունենք, մենք չհասկացված ենք: Իհարկե, մեզ համար դժվար է քվեարկել, սակայն սա մեր խաչն է, պետք է տանենք»:
Նրա խոսքով, յուրաքանչյուրն օրենքով վերապահված գործառույթները պետք է պահպանի: «Մենք ուզում ենք հասկացված լինել յուրաքանչյուրի մոտ, մենք քաղաքականացված մարմին չենք, ոչ մեկի շահերը չենք պաշտպանում: Մենք ռուսամետ չենք, մենք հայամետ ենք և շարունակելու ենք մեր գործունեությունն այդպես», – հավելեց նա: