ԱԱԾ աշխատակից Ցոլակ Մաթեվոսյանը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Փաստինֆո”-ի տեղեկություններով՝  ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝  առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: Այս տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից մեզ խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված ենք ներկայացնել սեփական տեղեկատվությունը:
Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հատկանիշներով: Քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցը ջինսե տաբատների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, հարկային պարտավորություններին առնչվող ենթադրյալ խախտումներն անտեսելու համար: Սակարկության արդյունքում կաշառքի գումարը իջել է մինչև 10 հազար ԱՄՆ դոլար:
 




Լրահոս