Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախուստի դիմած առյուծը մարդ է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի հեղեղված կենդանաբանական այգուց փախուստի դիմած առյուծը տղամարդու է սպանել, փոխանցում է Agence France-Presse-ն:

«Грузия-Online» պորտալի տվյալներով, որը հիմնվում է ականատեսների վկայությունների վրա, առյուծի հարձակումից հետո տղամարդն անշարժ վայր է ընկել: Ինչպես հայտնում է «Իմեդին», տղամարդը մահացել է:

Ականատեսները հայտնում են, որ գազանի հարձակմանը ենթարկված տղամարդը եղել է պահեստի սեփականատեր: Նշվում է, որ տղամարդը մտել է պահեստի տարածք և հենց այդ ժամանակ էլ իր թաքստոցից նրա վրա է հարձակվել առյուծը:

Հավելենք, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե դա եղել է առյուծը, թե վագր-ալբինոսը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կենդանաբանական այգուց փախուստի դիմած պինգվինը լողալով հասել է Ադրբեջանի հետ սահման:




Լրահոս