Ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են ԼՂ խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի վերջին: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Փարիզում: Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկն էլ այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելն էր: Բացի այդ, նրանք նախատեսել են կողմերի հետ քննարկել նաեւ հակամարտության կարգավորման նոր գաղափարները, որոնց մասին ակնարկել էին Փարիզում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Երեկ համանախագահներն իրենց գաղափարները քննարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: Այսօր կժամանեն Երեւան, իսկ երկուշաբթի կլինեն Բաքվում: Ի դեպ, համանախագահներն այնքան էլ դրական չեն գնահատել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, ինչը նշանակում է, որ Ս. Սարգսյանը Մոսկվայում պայմանավորվածություններ ձեռք չի բերել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ