Ինչպես հայտնել էինք, ՀԾԿՀ շենքի դիմաց հոսանքի թանկացման դեմ բողոքողների և իրավապահների միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց մի մասին տեղափոխել էին ոստիկանության բաժին:
Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին ակցիայի մասնակցիները Ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց են: Նրանցից որևէ մեկին թույլ չեն տալիս մտնել ներս:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ոստիկանության բաժին վարչական բերման է ենթարկվել 6 քաղաքացի: