Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել` երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում մահացել է Անկարայի հիվանդանոցներից մեկում:
Դեմիրելը մեկ ամսից ավել գտնվել է հիվանդանոցում, որտեղ շնչուղիների, ինչպես նաև սրտի անբավարարության բուժման կուրս է անցել: Իսկ երեքշաբթի օրը Դեմիրելի վիճակը կտրուկ վատացել է, ինչի արդյունքում այս գիշեր վերջինս մահացել է: Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնն է զբաղեցրել 1993-2000 թթ: