Երեկ գրել էինք, որ N զորամասի ժամկետային զինծառայող, Մոսկվա բուժման մեկնած Արթուր Քոչարյանին ՊՆ-ի կողմից խոստացված գումարը մինչ օրս չեն փոխանցել: Արթուրի հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին. «Հիմա անգամ մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, որպեսզի մի պատասխան տան: Արթուրի հայրը գնացել է Մոսկվայի բժշկի մոտ, որտեղ ասել են, որ իրենց գումար չեն փոխանցել, ուստի իրենք զինվորի բուժումը չեն կարող սկսել: Նույնիսկ ՌԴ-ից գլխավոր բժիշկը զանգել է մեր ՊՆ, բայց զանգերին էլ չեն պատասխանում, փաստացի խաբել են մեզ»: Հիշեցնենք, որ Արթուրի մոտ արյան սուր հիվանդություն է հայտնաբերվել, եւ բուժման համար անհրաժեշտ է 67 000 ԱՄՆ դոլար:
ՊՆ ԽԱԲԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ