ԲՀԿ-ն «Ավիացիայի մասին» օրենքին ձեռնպահ քվեարկեց. կոսմետիկ փոփոխություններ էին արված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել  ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես է եկել  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը և հայտարարել, թե օրենքում տեղ գտած փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեն:

«Այստեղ ավիացիայի ոլորտի վերաբերյալ միգուցե ինչ-որ կոսմետիկ, կիսագրագետ փոփոխություններ են մտցվել, խնդիրները ոլորտի վերաբերյալ մնում են չլուծված, ավելին, երեկ նիստից հետո պարզվեց, որ կա մեկ ընկերություն, որը քանիցս դիմել է ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու համար: Իսկ երեկ նախարարն այստեղ ասում էր, որ դիմողներ չկան: Փոխադրողը պատրաստ է գալ Ազգային ժողով խմբակցությունների հետ հանդիպել ու ասել, որ, մեղմ ասած, ճիշտ չէ, որ կառավարության ներկայացուցիչները մարդուն արդեն մի քանի տարի այստեղից այնտեղ են ուղարկում: Իսկ այս կոսմետիկ փոփոխություններին մենք չենք կարող «կողմ» քվեարկել»,- նշեց նա:

«Նախարարը Ձեզ չէր կարող նման բան ասել: Ներկայացված առաջարկները հետագայում քննարկելու համար են: Բարի եղեք հարցից տեղեկացված լինել»,- ի պատասխան նշեց Վարդան Այվազյանը:

Ի վերջո, օրենքի նախագիծն ընդունվեց` 72 կողմ, 4 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:




Լրահոս