Ինչո՞ւ է Ռուսաստանը դեմ Երևան-Իրան երկաթգծի կառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Երևան-Իրան երկաթգծի կառուցումը դրական դինամիկա է խոստանում Հայաստանում ոչ միայն առևտրի, արդյունաբերության և այլ տնտեսական խնդիրները կարգավորելու առումով, այլև հնարավորինս մեծ դեր կարող է խաղալ հայ-թուրքական սահմանի բացման, ինչու չէ, նաև սահմաններում առկա լարվածության թուլացման հարցում: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:

Քաղաքագետը կոչ արեց կառավարությանը սկսել Երևան-Իրան երկաթգծի կառուցման բանակցությունները՝ հիշեցնելով, որ Հայաստանը մասամբ գտնվում է թե՛ ցամաքային, թե՛ օդային շրջափակման մեջ. «Մեր կառավարությունը շատ անգամ մոռանում է, որ մենք շրջափակման մեջ ենք: Դեռևս մի քանի օր առաջ Ռուսաստանի երկաթգծի ղեկավարը հայտնեց, որ դեմ է Երևան-Իրան երկաթգծի կառուցմանը: Նրանք դեմ են, քանի որ ցանկանում են, որ Հայաստանը չունենա այլընտրանքային տարբերակ և կապված լինի Ռուսաստանի հետ: Ես կոչ եմ անում կառավարությանը սկսել Երևան-Իրան երկաթգծի կառուցման բանակցությունները»:

Ապա անդրադառնալով Բաքվում ընթացող եվրոպական խաղերին` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ խաղերից հետո սահմաններում չեն բացառվում դիվերսիոն գործողությունները:




Լրահոս