Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ իր դիրքերը բարելավելով 6 հորիզոնականով: Այս մասին ասվում է Էկոնոմիկայի ու խաղաղության ինստիտուտի զեկույցում: Ադրբեջանն այդ ինդեքսում զբաղեցրել է 132-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 79-րդն է, իսկ Իրանը՝ 138-րդը:
նշենք, որ Ռուսաստանը զբաղեցնում է 152-րդ հորիզոնականը՝ Հյուսիսային Կորեայից առաջ անցնելով ընդամենը մեկ հորիզոնականով:
Ուկրաինան զեկույցում հայտնվել է 150-րդ հորիզոնականում: Փորձագետները սա բացատրել են Դոնբասի հակամարտության ձգձգմամբ:
Ինդեքսի ամենավերջին հորիզոնականում է հայտնվել Սիրիան, որտեղ արդեն 4-րդ տարին է` չի դադարում քաղաքացիական պատերազմը: