
Հունիսի 17-ին առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել փլուզում: Փլուզվել է Գարեգին Նժդեհի փողոցի երկրորդ հանրակացարանի չորրորդ հարկի մի հատվածը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս հանրակացարանի մասնաշենքը վթարային է և այստեղ հաճախ են տեղի ունենում նմանատիպ փլուզումներ, սակայն չնայած դրան` այստեղ բնակվում են մոտ 10 ընտանիք:
Արման Գրիգորյան
Գյումրի