
«Այս տարվա 10 ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական ակտիվության 7,2 տոկոս աճ է արձանագրվել»:
Քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի հաջողվում որեւէ ոլորտում աճ արձանագրել, բացի աղքատությունից ու արտագաղթից, նրանք նստել ու մտածել են՝ ինչ նորարարություն կարելի է անել, որպեսզի արդյունք լինի: Եւ ահա մի խելոք մարդ նրանց խորհուրդ է տվել դիմել «մանիպուլյացիայի» օգնությանը. եթե երկրում տնտեսությունն աճ չի արձանագրում, կարելի է նոր տերմին հնարել՝ տնտեսական ակտիվություն: Եւ քանի որ այդ ակտիվությունը շատ հարաբերական երեւույթ է՝ ի տարբերություն տնտեսական աճի, դրա համար էլ այսօր Տիգրան Դավթյանը հպարտորեն արձանագրում է 7.2 տոկոս աճ: Բայց ո՞ւր է: