Արտաշատում կանխվել է ինքնասպանության փորձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է 1964թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ՈԲ:




Լրահոս