ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մտահոգիչ է աշխատողների իրական թվաքանակի պատկերը, քանի որ գտնում ենք, որ ստվեր կա աշխատողների քանակի ու աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ, քանի որ միջին հանրապետական աշխատավարձը որոշ ոլորտներում ցածր է»:

Արմեն Ալավերդյան 7or.am

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալը փոխանակ պայմաններ ստեղծի, որպեսզի գործատուները մեր երկրում շատանան, հակառակն է անում՝ ընկել է գործատուների հետեւից: Ստվեր է փնտրում այնտեղ, որտեղ քիչ թե շատ կայացած տիրույթ է: Հետաքրքիր է՝ ինչու հարկային տեսչությունը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի փեսայի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի գործունեության մեջ ստվեր չի փնտրում: Այդ ի՞նչ գումարներով է նա ցոփ ու շվայտ կյանք վարում, ի՞նչ մեթոդներով է փակում իր համար ոչ ցանկալի ներկրողների մուտքը Հայաստան: Կարծում ենք՝ ստվերը նաեւ այնտեղ է:




Լրահոս