Իրանը պահանջում է բոլոր պատժամիջոցների չեղյալ հայտարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի մեջլիսը (խորհրդարանը) պահանջում է միջուկային պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ բոլոր պատժամիջոցների չեղյալ հայտարարում:

Նման կոչով չորեքշաբթի օրը Իսլամական Հանրապետության պատգամավորները դիմել են  կառավարությանը, հայտնում է Press TV հեռուստաալիքը:

«290 պատգամավորներից 185 կողմ է քվերակել, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնագիրը ենթադրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսի կողմից կիրառված բոլոր պատժամիջոցների չեղյալ հայտարարում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:




Լրահոս