Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագծի քննարկումները:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Վաչե Տերտերյանին հարց ուղղելիս նշեց, թե նման ցանկություններ շատ են ունեցել և ցանկացել են Գյումրին դարձնել մշակութային կենտրոն:
«Ես ուզում եմ հիշեցնել նախորդ վարչապետի «իդեան»` այծի պանիրը դարձնել «Շանելին» հավասար բրենդ, որը այդպես էլ չդարձավ: Բա՞ որ այդ բիզնես արտոնությունները տվեցինք, ու ներդումները չեղան… Ներդրում անող չկա, հիմա բա՞ որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի` այծի պանիրը համաշխարհային բրենդ դարձնելու տեսլականին, ի՞նչ ենք անելու և ի վերջո, ո՞ւմ են հաշվետու լինելու այս պրոյեկտի համար ներդրում անողները, ասենք արեցին ներդրումներ, թե` ոչ, կամ քաղաքապետը տվեց թույլտվություն, թե չտվեց, ձեր նշած հատուկ գոտիներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար»,- նշեց Զոհրաբյանը:
Վաչե Տերտերյանը նշեց, թե ամեն ինչ կանի գործի թափանցիկության համար:
«Ջերմուկում մենք վերջերս ունեցանք բարձրակարգ, բրենդային հյուրանոց, որն արդեն խոսում է, որ ինչ-որ առաջընթաց կա»,- եզրափակեց նա: