
Sportbox.ru-ի քվեարկության արդյունքում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։
Նա Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ գեղեցիկ գոլով գրավել էր պորտուգալացիների դարպասն ու բացել խաղի հաշիվը: