Հունիսի 16-ին, ժամը 13.00-ին, Սպիտակ-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «ԳԱԶել»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետեւանքով, որպես ուղեւոր գտնվելով «ԳԱԶել»-ի սրահում:
Կատարվում է քննություն: