ՀԱՐՑ. Գրանցված եմ զբաղվածության պետական ծառայությունում եւ ստանում եմ գործազրկության նպաստ 18 հազար դրամի չափով: Սակայն մեկ ամիս առաջ դադարեցվել է նպաստի տրամադրումը: Պատճառը գործազուրկի կարգավիճակի կասեցումն է: Կցանկանայի իմանալ՝ երբ է կասեցվում գործազուրկի կարգավիճակը, եւ հնարավոր է արդյոք գործազուրկի կարգավիճակը վերականգնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե՝
• անհարգելի պատճառով 6 ամսվա ընթացքում 3 անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաեւ 3 անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի,
• օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,
• մահացել է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենակարեւոր խնդիրը գործազրկությունն է, որի հաղթահարման ուղղությամբ կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկում: Իսկ երկրի բնակչությունն էլ արտագաղթում է աշխարհի տարբեր ծայրերում հացի խնդիր լուծելու նպատակով: