ՀԱՐՑ. Լրացել է վարորդական վկայականիս վավերականության ժամկետը: Կուզենայի իմանալ` նորը ստանալու կամ հինը երկարաձգելու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, եւ արդյոք դրա համար սահմանված է պետական տուրք, թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից վարորդական վկայականները տրվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես նաեւ՝ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման համաձայն եւ համապատասխան միջազգային IՏՕ 7810 ու IՏՕ 10373 ստանդարտներին:
Ըստ վերոհիշյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի` անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես եւ փոխանակման դեպքում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
շարունակելի
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ նոր վարորդական իրավունք ստանալու համար պարտադիր չէ որակավորման քննություններ հանձնել, այլապես նոր քաշքշուկներն անխուսափելի են: