
Walt Disney կինոընկերությունը սկսել է աշխատել «Մալեֆիսենթա» ֆիլմի շարունակության նկարահանման վրա: Ֆիլմի առաջին մասին գլխավոր դերում նկարահանվել է Անջելինա Ջոլին, և պրոդյուսերները մտադիր են 2-րդ մասում նկարահանվելու համար ևս դիմել Ջոլիին, սակայն նրան համոզելը այնքան էլ հեշտ չի լինի:
Նախկինում դերասանուհին արդեն հրաժարվել էր նկարահանվել «Սոլթ» և «Խիստ վտանգավոր է» ֆիլմերի շարունակություններում:
Հիշեցնենք, որ «Մալեֆիսենթա» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2014-ին: Կինոնկարը հավաքել է ավելի քան 750 միլիոն դոլար: