Համեղ մրգերի և հատապտուղների սեզոնը կարելի է համարել բացված: Բայց դրա հետ մեկտեղ հարց է առաջանում՝ ինչպես ուտել դրանք, որպեսզի ավելորդ քաշ չհավաքել: Ստորև ներկայացնում ենք հատապտուղների և մրգերի կալորիականությունը, ըստ որի կարող եք ընտրել այն միրգը կամ հատապտուղը, որը ձեր արտաքինի վրա զդեցություն չի թողնի:
Թարմ մրգերն ավելի շատ պարունակում են վիտամին B, C, PP, դիետիկ մանրաթելեր և հանքային տարրեր: Դիետիկ մանրաթելեր առավել շատ առկա են տանձի, լիմոնի, բալի, ելակի մեջ, այդ իսկ պատճառով այս մթերքներն ընդգրկված են դիետաների ցուցակում: