
Վերջին ամիսներին ականատես ենք, թե ինչպես է սնանկանում “Արմավիան”, և քննարկվում է, թե ում է բաժին հասնելու այն: Ըստ լուրերի՝ Միկա Բաղդասարովն այլ ելք չունի, քան ընկերությունը վաճառելը: Սակայն լուրերը, թե այս կամ այն ընկերությունը հետաքրքրված է “Արմավիայով”, հետագայում իրականություն չեն դառնում:
Գործարարներից մեկը “Հրապարակ”-ին բացատրեց պատճառը՝ անիմաստ է մի քանի միլիոն դոլար տալ մի բանի, ինչի արժեքը հազիվ մի քանի հարյուր հազար է: Բանն այն է, որ ազգային ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետը լրանում է, և այն ձեռք բերելու հավակնություն ունեցողը դա կարող է անել մի քանի ամսից՝ լիցենզիան ձեռք բերելու միջոցով: Իսկ “Աիմավիան” շենք-շինությունից և կիսամաշ համակարգիչներից ու գրասենյակային գույքից բացի նշանակալի ոչինչ չունի: