Բռնաբարել սպառնացող Առաքել Մովսիսյանին պատժելու կամ անպատիժ թողնելու հարցը շուտով պարզ կլինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:

Դրանից հետո 2015թ. հունիսի 3-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ նշելով. «Տվյալ դեպքում մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է»: Եւ, ահա, ՀՔԾ-ն պետք է որոշի՝ պատժե՞լ Շմայսին, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս