«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են հարեւանությամբ ապրող մարդիկ: «Կատարվածը ցնցել է բոլորին, իսկ իրենք տանից գնացել են եւ այդտեղ չեն ապրում, չգիտենք՝ հետո կվերադառնան ապրելու, թե ոչ, բայց ներկա պահին չեն ապրում, տունը դատարկ է»,- պատմել են հարեւանները:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին: Առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի եւ վերելակի մեջտեղում: Ի դեպ, դեպքի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: