Իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, որ մոտ ապագայում կարող է մարզչական կարիերա սկսել:
«Եթե չկարողանամ ինձ համար հարմար ակումբ գտնել, ապա կավարտեմ ֆուտբոլիստի կարիերան: Եվրոպական մի քանի ակումբներից առաջարկ եմ ստացել, սակայն դրանք ինձ չեն գոհացնում:
Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին մարզչական կարիերայի մասին, ապա ես բացասաբար կպատասխանեի: Այժմ ինձ մոտ այլ հետաքրքրություններ են, կարծում եմ, որ կսկսեմ մարզել ԱՄՆ-ում ապրող երեխաներին»,- հայտարարել է Դել Պիերոն: