Մեկնարկեց Եվրոպական Առաջին Ամառային խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ ելավ Մուսա Մուրթազալիևը, հայտնումէ Կարեն Գիլոյանը:
Նրա մրցակիցը թուրք Ահմեդ Բիլիջին էր: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ 3-4 հաշվով պարտվող Մուսան նետվեց գրոհի, հասավ մրցակցի ոտքին ու փոխադրեց նրան: Մրցավարները չգնահատեցին գործողությունը, սակայն մեր մարզիչների բողոքարկումից հետո արդարությունը վերականգնեցին և Մուրթազալիևը շարունակում է պայքարը: Այժմ սպասում ենք նախ Վոլոդյա Ֆրանգուլյանի, ապա նաև Լևան Բերիանիձեի ելույթներին: