ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Գ. Նժդեհի ոգեկոչման օրվա առթիվ կազմակերպված ավանդական ուխտագնացությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին` մեծ հայորդի, զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը:

Ոտքով հաղթահարելով շուրջ 8-10  կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, որին հաջորդեց  Սպիտակավոր եկեղեցում նրանց կողմից կազմակերպված մոմավառությունը:

ՈՒխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասն տեղեկություններ ստացան  Նժդեհի գաղափարախոսության և  գործունեության մասին:

Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ավանդաբար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելու  մեծ հայորդու անմահ հիշատակին։




Լրահոս