Բելգիան կալանք է դրել այդ երկրում ռուսական կառույցների գույքի վրա՝ բացառությամբ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցողների` ՅՈւԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հայցի հիման վրա:
Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտնում են ռուսական ինֆորմացիոն աղբյուրները, որոնք ստացել են համապատասխան որոշման պատճենները:
Կալանքը դրվել է Բելգիայի արբիտրաժային դատարանի 2014 թ հուլիսի 18-ի որոշման համաձայն, որը կայացվել է Yukos Universal Limited ընկերության 1.6 միլիարդ եվրոյի չափով հայցի հիման վրա, ասվում է դատական կատարածուների փաստաթղթում, որը տարածվել է ռուսական տեղեկատվական աղբյուրների շրջանակում:
Դատական կարգադրիչները նշում են, որ հայցվորը հիմնվել է այն բանի վրա, որ Ռուսաստանը պարբերաբար հրաժարվում է կատարել ընդդեմ իրեն ընդունված դատական որոշումը: