Ծանր քաշային Լևան Բերիանիձեն գերազանց գոտեմարտ է անցկացրել, հայտնում է Կարեն Գիլոյանը:
«Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ: Առաջին 2 միավորը վաստակեց ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվեց գրոհի ու նախ մրցակցին հանեց աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրեց նրան և հաղթեց 7-2 հաշվով: Բերիանիձեի քառորդ եզրափակիչի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովն է», – հայտնում է նա:
Հավելենք, որ Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակիչում 0:7 պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Իսկ Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթել էր իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ: