Զինծառայողների բուժման մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի հեղինակած` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այն ընդունվեց 103 կողմ ձայնով:

Հիշեցնենք, որ այս նախագծով ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաև ճանապարհածախսի և կեցության համար գումար հատկացնելու կարգը և պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաև զինվորին ուղեկցող անձի ճանապարհի և կեցության ծախսերը:

 




Լրահոս