
ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքում ավարտված 48-րդ Ամերիկյան օփենում զբաղեցրել է առաջին տեղը:
Խաչիյանը 8 հնարավորից վաստակել 6,5 միավոր՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը ներկայցնող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաղթողին զիջել է կես միավորով եւ նվաճել է երկրորդ մրցանակը, տեղեկացնում է armchess .am-ը։