Ինչպես կփոխհատուցվեն արտակարգ դրության հետևանքով տուժած բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց, որով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու մասին հարցերը:

Նա նշեց, որ ըստ նախագծի առաջարկվում է արտակարգ դրույթից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով: Դրա կազմը և աշխատակարգը հաստատում է ՀՀ վարչապետը:

Տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով հանձնաժողովն իր ստեղծման պահից մեկ տարվա ընթացում տուժած անձանցից ընդունում է համապատասխան դիմում:

Հանձնաժողովը դիմումը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:




Լրահոս