Armenian text to speach

«Հաճո՞ւյք եք ստանում դրանից». Հովիկ Աբրահամյանը զայրացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր կառավարության նիստի ընթացքում արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց  ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցը: Նախագծի վերաբերյալ  առարկություններ ուներ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Պարոն վարչապետ, ես զարմացած եմ, որ մենք նորից գալիս ենք այն քննարկմնաը, որը արդեն եղել է. խոսքը կանանց և տղամարդկանց սեռը գենդերով փոխարինելու անընդհատ ջանքերն են օրենսդրական նախաձեռնեւթյուններում, հետո ենթաօրենսդրական դաշտում: Հիմնավորումը ուղղակի սպանում է, գրված է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ մեկնաբանություն, որը պետք է ուղղել, այնինչ գենդեր բառը կա բոլոր բառարաններում, դա սոցիալական սեռի ձեռքբերովի ընկալումն է, ոչ թե տղամարդկանց ու կանանց հավասարաությունը, ինչու՞ ենք վերադառնում մի թեմայի, որը հասարակության մեջ վատ է ընդունվում, եթե ուզում ենք տղամարդկանց ու կանանց մեջ հավասարակություն մտցնենք, այդպես էլ գրենք, ինչու՞ ենք մտցնում գենդեր բառը: Այս անգամ պետք է խմբագրենք», – նշեց Սարգսյանը:

Սերգեյ Մանասարյանն էլ նշեց, որ երեկ քննարկումները եղել են և սպասում էին արձագանքին, որն էլ պետք է հնչի կառավարության նիստի ժամանակ: Հովիկ Աբրահամյանն էլ  արձագանքեց. «Բայց ինչու՞ կառավարության նիստի ժամանակ պետք է աձագանքը հնչի, այ ես դա չեմ էլի հասկանում: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»:




Լրահոս