![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/Ivan-Novikov-500x365.jpg)
Հայաստանում ռուս զինվոր Իվան Նովիկովի սպանության գործը կհետաքննվի Ռուսաստանում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում իր վստահելի աղբյուրը:
Այս որոշման ընդունման պատճառն է հանդիսանում այն, որ սպանվածն ու կասկածյալը ռուսաստանցի զինծառայող են:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ռուս զինվորի սպանությունը կհետաքննվի Ռուսաստանի ու Հայաստանի համապատասխան կառույցների հետ միասին: