«Շուրիկի արկածներ»-ն ու ոջիլի պատմությունը` խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից ներկայացված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին այսօր խորհրդարանում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Նա իր ելույթի ողջ ընթացքում հորդորեց պատգամավորներին մասնագիտական կարծիքներ հայտնել, ապա նշեց. «Պատգամավորների կողմից մի «պրյոմ» ա միշտ օգտագործվում. եթե թեման ակտուալ է, պիտի խոսեն, կապ չունի՝ հասկանում են, թե` ոչ: Ուսանողական տարիներին մի բան որ չէինք հասկանում, դիմում էինք ոջիլի հայտնի պատմությանը, քանի որ այն գիտեինք: Մենք վաղուց ուսանող չենք, մեծացել ենք ու լուրջ մարդիկ ենք: Եկեք ոջիլից հեռանանք, ու այդ սինդրոմը հաղթահարենք»,- նշեց նա։

Նաղդալյանն իր ելույթը շարունակեց «Շուրիկի արկածները» ֆիլմի մեջբերումներով և նշեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ պատգամավորները  լավագույն մասնագետների նման են խոսում:

«Ու որպես կանոն՝ այդ լավ մասնագետները ընդդիմությունից են, քանի որ օբյեկտիվորեն լինելով փորքաթիվ՝ ուսուցչի ու թելադրողի տոնով սիրում են խոսել: Այդպես չէ, սիրելի բարեկամներ, մեզնից յուրաքանչյուրը չի կարող լավագույնը լինել՝ «լիկյորավոդոչնի՝ յա, ցեմենտնի՝ յա, իրավագիտություն՝ յա, հանքարդյունաբերություն՝ յա», – եզրափակեց նա:




Լրահոս