Ռուսաստանի հարցում կուրորեն հետևելով Վաշինգտոնի վարած քաղաքականությանը, Եվրամիությունը դավաճանում է սեփական շահերը, ասել է իռլանդացի լրագրող Բրայան Մակդոնալդը RT-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այսպիսով եվրոպացի առաջնորդները ասեղներ են խրում իրենց իսկ ներկայացնող վուդու-տիկնիկների մեջ: Լրագրողը նշում է, որ նման քայլերը չափազանց հիմար են ու անիմաստ:
«Եթե ԱՄՆ-ն ինքնուրույն կերպով ընտրեր եվրոպացի առաջնորդների, դժվար թե նրան հաջողվեր ընտրել ավելի ստրկամիտ թիմ, քան այն խումբն է, որն այժմ ղեկավարում է ԵՄ-ն: ԵՄ-ում չկա ինչ-որ մեկը, ում կարելի կլիներ հակադրել Շառլ դե Գոլի կամ Ուիլի Բրանդտի կամ անգամ Ժակ Շիրակի հետ: Ներկայիս իրավիճակն այնքան տխրեցնող է, որ մենք անգամ սկսում ենք կարոտել Մարգարետ Թետչերի նմանակին»,- գրում է Մակդոնալդը: