
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցային գործընթացի շրջանակներում հունիսի 8-ից 10-ը Ժնևում կայացել են հայկական պատվիրակության երկկողմ հանդիպումները բանակցային գործընթացում ընդգրկված ԱՀԿ մի շարք անդամ երկրների հետ:
Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները:
Կայացած հանդիպումների ընթացքում ԱՀԿ անդամ երկրների հետ քննարկվել են այդ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերին, դրանցում ներառված բանակցային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակների ցանկերին, երկկողմ բանակցությունների հետագա քայլերին և ժամկետներին, բանակցություններին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներգրավվածությանը, ինչպես նաև բանակցային մոտեցումներին և դիրքորոշումներին առնչվող հարցեր: