Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին և ընդգծեց, թե իրենք միջամտելու լիազորություն չունեն:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, նա նշեց, թե այս պահին դա ամենաօպտիմալ տարբերակն է և հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել:
«Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին, սակայն միջանտելու լիազորություն չունենք: Բացի այդ՝ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցին, նա ընդգծեց. «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրացնի, մենք, իհարկե՛,կարող ենք դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի»,- ասաց նա: