Վազգեն Սարգսյան փողոցի համար 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր շենքի կահավորման համար կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 985 մլն դրամ, կառավարության այսօրվա նիստում այդ մասին նշեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Կառավարության երեք շենքի սեփականատեր հանդիսացող «Տանգո» ընկերությունը գումարն արդեն փոխանցել է կառավարությանը։ Վարչապետը հետարքրքվեց, թե երբ նախարարությունները կտեղափոխվեն նշված շենք, ինչին ի պատասխան Նարեկ Սարգսյանը նշեց. «Նախարարությունների տեղափոխումը կլինի հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ շենքը կկահավորվի սեպտեմբերին»։