«Էդ դուք քանի՞ գլխանի եք, որ Բիբինը 17 դրամ ուզի, դուք էլ չտաք». Արշակ Սադոյանը Բիբինի սպառնալիքները լուրջ չի ընդունում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց ՀԷՑ-ի հայտը մասնակի բավարարել և օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: 2002 թվականին, երբ որոշում կայացվեց մասնավորեցնել Հայաստանի բաշխիչ ցանցերը, այն ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը միակ ընդդիմադիր գործիչն էր, ով բավական կոշտ քննադատության ենթարկեց այդ որոշումը: Նա այն ժամանակ էլ կանխատեսում էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը ուրիշին հանձնելը ռազմավարական առումով ճիշտ չէ, ավելին` վտանգավոր է: Եվ այսօր, տարիներ անց, կարծես նրա կանխատեսումներն իրականանում են: ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը դժգոհ է 7 դրամ թանկացումից և սպառնում է, որ այս պայմաններում արդեն անհնար կլինի անխափան և որակյալ էլեկտրաէներգիա մատակարարելը:

Այս առնչությամբ, Armlur.am-ը զրուցեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի հետ: Նրա խոսքով` Բիբինի և Նազարյանի այս «հակամարտությունը» «ամենազզվելի բանն է, որ կատարվում է»: Սադոյանի համար նույնիսկ գերծիծաղելի է 6,93 դրամ թանկացումը. «Գրեիք 7 դրամ պրծնեիք, իբր ուզում են ցույց տալ, որ հաշվարկներ են արել: Ես ուսումնասիրել եմ բոլոր փաստաթղթերը և ոչ մի հիմնավոր բան չեմ գտել, որի հիման վրա կարելի է հոսանքը թանկացնել, ավելին` կան կետեր, որոնց համաձայն կարելի է մի բան էլ էժանացնել»:

Արշակ Սադոյանը, Եվգենի Բիբին ասելով, իհարկե, նկատի ունի Կրեմլ, իսկ Կրեմլի ասած այստեղ չեն կարող չանել. «Էդ դուք քանի՞ գլխանի եք, որ Բիբինը 17 դրամ ուզի, դուք էլ չտաք»:

Արշակ Սադոյանի հետ զրույցն ամբողջությամբ` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս